Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը գրավեց 3-րդ տեղը
Մոսկվայում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը:
Կարեն Ավագյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում ցույց տալով 375 կգ՝ պոլելով 170 և հրելով 200 կգ-անոց ծանրաձողը: Ավագյանը պոկում վարժությունում նվաճեց նաև փոքր ոսկե մեդալ:
Անդրանիկ Կարապետյանը հրեց 195, իսկ պոկումում 170 կգ-անոց ծանրաձողն ու երկամարտում նվաճեց բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հավելենք, որ առաջիկա օրերին մեր հավաքականի կազմում մրցահարթակ են դուրս գալու Դավիթ Հովհաննիսյանն ու, Հակոբ Մկրտչյանը (96 կգ),Արսեն Մարտիրոսյանն ու Սամվել Գասպարյանը (102 կգ),Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայան (109 + կգ) քաշային կարգերում։
Իսկ կանանց մրցումներին կմասնակցեն Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (87+կգ)։