1510 դիտում
19:15 08-06-2021
Կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում
Կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում: Այս մասին հայտնում է մարզաձևի ՀՀ ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի թիմերը:
Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-18-ը Երևանի նախկին << Արաքս >> - << Միկա >> մարզահամալիրում։
Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել առաջնությունն անցկացնել չելենջ - մրցաշարերի տեսքով․ հավաքականները հանդես կգան 5-6 թիմերից բաղկացած խմբերում։
Նմանատիպ նյութեր
3263 դիտում
23:45 12-07-2016
Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
2915 դիտում
16:53 10-07-2016
Բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Այս բաժնից
1993 դիտում
20:08 29-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրիայի մրցաշարում
2497 դիտում
16:30 26-01-2025
Յաննիկ Սիները հաղթել է Ալեքսանդր Զվերևին և դարձել Ավստրալիայի բաց առաջնության հաղթող