2846 դիտում
16:53 10-07-2016
Բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի երկրորդ խաղում կանանց հավաքականը մրցում էր Ուելսի թիմի հետ: Մեր ընտրանին առաջին քառորդում գերազանցեց մրցակցին 11:8 հաշվով:
Երկրորդ քառորդում հավաքականը մեծացրեց առավելությունը` 33:16: Վահագն Հարությունյանի սաները առաջ էին հաշվի մեջ նաև հաջորդ երկու քառորդներում և ի վերջո հաղթեցին 70:28 հաշվով, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Աննա Ասլանյանն էր` 20 միավոր:
Նմանատիպ նյութեր
8825 դիտում
22:13 05-08-2017
Աշխարհի առաջնություն. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2171 դիտում
23:03 02-07-2022
Բասկետբոլի ԵԱ. Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1713 դիտում
20:48 30-06-2022
Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց փոքր երկրների ԵԱ-ում
Այս բաժնից
2179 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2833 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2359 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում