Տեղի կունենա ԵՊՀ մշակույթի կենտրոնի 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում
Հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունենալու Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որի ընթացքում տեղի կունենան նաև «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների և կատարողների հանրապետական ուսանողական բիենալեի գրական ու կերպարվեստի մրցույթներում պարգևատրված մասնակիցների ստեղծագործությունների ժողովածուի, ինչպես նաև Մշակույթի կենտրոնի 15-ամյակին ընդառաջ տպագրված «Պիեսների սցենարական մշակումներ» և «Հայկական երգերի երգչախմբային մշակումներ» ժողովածուների շնորհանդեսն ու գինեձոնի արարողությունը:
Միջոցառմանը ներկա են լինելու ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ հիմնադրման օրվանից համագործակցող՝ գիտության և մշակույթի ոլորտի հայտնի գործիչներ՝ դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ԵՊՀ դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը և Հասմիկ Լեյլոյանը, կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Էդգար Գյանջումյանը, Արթուր Հակոբյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանը և Սամվել Բաղինյանը, ՀՀ վաստակավոր նկարիչներ Աշոտ Համբարձումյանը և Աննա Հարությունյանը: Ներկա են լինելու նաև ՀՀ տարբեր
բուհերի, Հայաստանում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանատների ներկայացուցիչներ: