211652_close_icon
views-count1804 դիտում article-date 22:06 08-06-2021

Կապանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիս ամսին Կապան քաղաքի տներից մեկում գողություն էր կատարվել, ու մինչ տուժողն իր ուժերով կփորձեր գտնել բնակարանագողին, ոստիկաններն օպերատիվ ճանապարհով պարզել էին եղելությունն ու կասկածյալին բաժին էին հրավիրել։

Հունիսի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երկաթուղայինների թաղամասի 20-ամյա մի բնակիչ վարչական շրջանի մի տնից գողություն է արել։

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Կապանի բաժին:

Պարզվել է, որ նա մայիսի 18-ին հարմարեցված գործիքով բացել էր Վարդավանք բնակավայրի տներից մեկի դռան փականը և գողացել կենցաղային իրեր։

Տուժողից ընդունվել է հաղորդում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր