211652_close_icon
views-count53485 դիտում article-date 21:16 07-06-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Nissan Elgrand-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենան  Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն վթարի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը:

Այս պահին վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի տեսուչներ Ռոմիկ Նազարեթյանն ու Գևորգ Եղիազարյանը:

 Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ոստիկանության  բաժանմունքի տեսուչ   Նարեկ Ներսիսյանն ու անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Գևորգ Սարգսյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է  ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր