211652_close_icon
views-count2273 դիտում article-date 20:57 05-06-2021

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց բելգիացի Լուպուլեսցույի հետ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկնարկեց Grand Chess Tour-ի հերթական մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուխարեստում մեկնարկող Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: 

Անդրանիկ տուրում Արոնյանը ոչ-ոքի գրանցեց բելգիացի Լուպուլեսցույի հետ:

Մրցաշարը կանցկացվի հունիսի 5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: 

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Նմանատիպ նյութեր