Լևոն Արոնյանը արագ ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ. FIDE Grand Prix
Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Պարտիան ավարտվեց 18-րդ քայլում:
Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել: 7-րդ տուրից հետո Արոնյանն ու Գիրին ունեն 3.5-ական: Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ նախորդ 6 տուրերում Լևոն Արոնյանը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 4 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ: