211652_close_icon
views-count133075 դիտում article-date 19:23 05-06-2021

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Mercedes-ը մխրճվել է ոչխարի հոտի մեջ․ 30-ից ավելի ոչխար սատկել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի սկզբնամասում մխրճվել է ոչխարի հոտի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա արդյունքում ոչխարներից ու գառներից մոտ 30-ը սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։

Դեպքի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը, ում կարգադրությամբ էլ ժամանում են նույն վաշտի 1-ին դասակի տեսուչները։ 

Ժամանում է նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի, ոչխարների տիրոջ կամ տերերի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր