211652_close_icon
views-count1620 դիտում article-date 23:04 04-06-2021

Ռազմական համալսարանների շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են հետագա ծառայության վայրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում անցկացվել է շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն:

Ուսումնառության ընթացքում մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ստացած շրջանավարտները, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:

Շրջանավարտներին ողջունել և անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր