211652_close_icon
views-count5160 դիտում article-date 21:39 23-07-2018

Ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են հետագա ծառայության վայրերը

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2018թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը: Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Սահմանված կանոնակարգի համաձայն` շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ պետք է շարունակեն իրենց ծառայությունը: Ռազմաուսումնական հաստատությունը գերազանցությամբ ավարտած մի շարք շրջանավարտներ հնարավորություն են ստացել հետագա ծառայության վայրերն ընտրել առանց վիճակահանության: Շրջանավարտներից շատերն էլ որոշում են կայացրել հետագա ծառայությունը շարունակել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և, ըստ հաստատված կանոնակարգի, իրենք են ընտրել ծառայության հետագա վայրը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին ռազմակրթական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, ապագա հրամանատարներին մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։ Օրեր անց երիտասարդ սպաները կմեկնեն զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներ` ստանձնելով հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր