211652_close_icon
views-count1517 դիտում article-date 16:37 04-06-2021

Ամբողջ երկրով բացվել է Հայաստան դաշինքի շուրջ 800 շտաբ.

Այս պահին ամբողջ երկրով բացվել է շուրջ 800 շտաբ, եւ այս գործընթացը շարունակվում է: Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գեւորգյանը, փոխանցում է փոխանցում է News.am-ը։

Նա պարզաբանեց, որ ամբողջ երկրում տարածքային շտաբերը բացվել են Խորհրդային Միության ժամանակվա շրջանների վարչական բաժանման սկզբունքով, այլ ոչ թե Հայաստանի ներկայիս մարզերում, իսկ Երեւանում կենտրոնական շտաբեր են բացվել է վարչական շրջաններում, ինչպես նաեւ` բազմաթիվ պակաս խոշորները:

Նրա խոսքով` 15 օրվա ընթացքում քաղաքացիների շտաբ այցելությունների թիվն ավելացել է, ինչը վկայում է «Հայաստան» դաշինքի նկատմամբ հետաքրքրության մասին:

«Դա ոգեւորում է: Մենք վճռական ենք ե՛ւ ագիտացիոն, ե՛ւ կազմակերպչական աշխատանքներն իրականացնել ամենաբարձր մակարդակով՝ առանց խանգարելու մյուս ուժերին: Մենք քաղաքացիներին կոչ կանենք ակտիվորեն մասնակցել եւ քվեարկել մեր օգտին»,- հավելեց Գեւորգյանը:

Շտաբի ղեկավարը ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքի ներկայացրած ծրագրի շրջանակներում բազմաթիվ առաջարկներ են ստացվում քաղաքացիներից, եւ շուտով կսկսվի դրանց քննարկումն ըստ ոլորտների:

Նմանատիպ նյութեր