211652_close_icon
views-count7939 դիտում article-date 23:20 27-03-2021

Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից. Հուշ-երեկո` նվիրված սիրված մտավորական, պատմաբան հուշարձանագետ Սամվել Կարապետյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Մեր օրերի հերոսների շարքին է  դասվում սիրված մտավո-րական  հայազգի  հուշարձանագետպատմաբանբանահավաքքարտեզագիրՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահ Սամվել Կարապետյանը։ Ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին Երևանում:

Արմատներով  Տուրուբերան  աշխարհի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից սերած Բաղդասարի գերդաստանից է։

1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Նա բազմաթիվ գյուղերի, գյուղատեղիների, հանդամասերի առաջին հետազոտողն է, հարյուրավոր հուշարձանների առաջին լուսանկարիչն է, չափագրողը, հայտնաբերողն ու տեղորոշողը։ Նա հազարավոր վիմագրերի առաջին ընթերցողն ու հրատարակիչն է։

Իր երիտասարդության տարիներին հետազոտության առաջնայնությունը տվել է այն տարածքներին, որտեղ առավել վտանգված են եղել հայկական պատմական հուշարձանները: 1978 թվականից սկսած մինչև 2019 թվականը սկզբում Խորհրդային Հայաստանի (1978-1991), հետագայում Հայաստանի Հանրապետության (1991-2019) տարածքում չափագրել է ավելի քան 50 հուշարձան և լուսանկարել մոտ 22000 կադր։ Բացառիկ են Խոսրովի արգելոցում կատարված ուսումնասիրությունները, որտեղ վկայագրել է հարյուրավոր հուշարձաններ:Հայաստանի Հանրապետության տարածքում իր կատարած հետազոտությունների հիման վրա հանդես է եկել հարյուրավոր հոդվածներով, հրապարակել բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ «Աղնաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները»«Առինջ գյուղի պատմական հուշարձանները»«Կապուտան գյուղի պատմական հուշարձանները»«Կոտայք գյուղի պատմական հուշարձանները»«Զառ և Սևաբերդ գյուղերի պատմական հուշարձանները»«Նորագյուղ և Մայակովսկի գյուղերի պատմական հուշարձանները»«Ոսկեպարի պատմական հուշարձանները»«Ջիլիզայի պատմական հուշարձանները»«Ակունք և Կաթնաղբյուր գյուղերի պատմական հուշարձանները»«Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները»։

Հեղինակել է մի շարք քարտեզներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Գեղար-քունիքիԼոռուՏավուշիԿոտայքի մարզերի պատմական հուշարձաների քարտեզ-ուղեցույցները։

1978 թվականից սկսած մինչև 2018 թվականը սկզբում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ու հարակից շրջանների (1978-1991), հետագայում Արցախի Հանրապետության (1991-2018) տարածքում չափագրել է ավելի քան 200 հուշարձան և և լուսանկարել մոտ 24000 կադր։

1978 թվականից Սամվել Կարապետյանը մեծածավալ աշխատանքներ է կատարել  ՄարտակերտիԱսկերանիՄարտունու, Հադրութի և ՇուշիիՇահումյանիՔաշաթաղի շրջաններում:Նա ուսումնասիրել է ոչ միայն բնակավայրերում ու հարակից տարածքներում գտնվող հուշարձանները, այլև դրանցից հեռու սարերում, անտառներում գտնվող և երբևէ չուսումնասիրված բերդերը, կամուրջները, վանքերը, եկեղեցիները, մատուռները, գերեզմաններն ու խաչքարերը։

Իր հետազոտություններին զուգահեռ նա իրականացրել է նաև բանահավաքչություն և տեղացիներից հավաքագրել է ավելի քան 4000 մանրատեղանուն:

Իր շուրջ երեք տասնամյակ տևած հետազոտությունների հիման վրա հրատարակել է և պատրաստել է հրատարակման բազմաթիվ գրքեր։

Արցախին վերաբերվող հրատարակված գրքերից են »«Արցախի կամուրջները»«Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները», որոնց հեղինակն է Արտակ Ղուլյանն, իսկ «Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թթ.»՝ Սամվել Այվազյանը:Սրանք լույս են տեսել «Հայկական Ճարտարապետություն Ուսումնասիրող հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ» շարքից:

Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում»«Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս»«Արցախի հրաշալիքներ»«Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» աշխատությունները։

Արցախի վերաբերյալ հրապարակել է հարյուրավոր հոդվածներ։

1988 թվականից սկսած մինչև 2015 թվականը սկզբում Խորհրդային Վրաստանի (1988-1991), հետագայում անկախացած Վրաստանի (1991-2015) տարածքում չափագրել է ավելի քան 130 հուշարձան և և լուսանկարել մոտ 20000 կադր։

Վրաստանում իր երկարամյա հետազոտությունների հիման վրա հրատարակել է բազմաթիվ գրքեր։ Վրաստանի տարածքում հայկական պատմական հուշարձաններին և հետքերին վերաբերվող հրատարակված գրքերից են  «Ջավախք»«Ախալցխա»«Հայերը Կախեթում»«Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն»«Թիֆլիսի քաղաքագլուխները»,«Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները»«Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի»,«Շուլավեր»  աշխատությունները։

Այսպիսով՝ լինելով ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարավոր հուշարձաններ և հայկական հետքեր։

Հեղինակել և համահեղինակել է հայկական հուշար-ձանների, հայկական ճարտարապետության և հայոց պատմությանն առնչվող տասնյակ գրքեր, գիտական հարյուրավոր հոդվածներ, բազմաթիվ քարտեզագրքեր։

Հայտնի է նաև որպես Թուր-քիաումԱդրբեջանումՎրաստանում հայկական հուշարձանների և հետքերի ոչնչացման քաղաքականության քննադատ։

Նա պնդել է, որ այդ երկրների իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն:

Իր փաստերը 2007 թվականին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թվականին՝ Մարդու իրավուն-քների եվրոպական դատարանին։

Իր հայագիտական գործունեության համար Վրաստանում հայտա-րարված էր անցանկալի անձ և արգելված էր նրա մուտքն այդ երկիր: Եվ ահա Երկար տարիներ՝ մինչև իր մահը, Սամվել Կարապետյանը հանդիսացել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարը:

Ցավոք նա մեզ հետ չի, սակայն նրա ուսումնա-սիրությունների շնորհիվ է, որ կրթվելու են բազմաթիվ սերունդներ և ունենալու ենք մեր օրերի և ապագայի ճարտարապետներին ու հնագետներին:

Նշենք,որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած և արդեն չորս հատորով լույս տեսած «Հայաստանի պատմություն» 36 հատորանոց գրքաշարի մասին (արդեն հրատարակվել է 4 հատոր՝ «Հայոց ձոր», «Սալմաստ», «Արծկե» և «Մռավականք»սԵվ ահա նրա գործընկերներն, ի դեմս՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի սույն թվականի մարտի 27-ին  մտավորականների ու արվեստասեր հասարակության կողմից սիրված մշակութային օջախներից մեկումՀայաստանի ճարտարապետների միության շենքում կազմակերպել էին հուշ-երեկո՝նվիրված սիրված հուշարձանագետին:

Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ՝հարգանքի տուրք մատուցելու սիրված մտավորականին ու նրա վառ հիշատակին:

Միջոցառումը սկսվեց Հայկական  Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից նկարահանված տեսաֆիլմի ցուցադրությամբ:

Ֆիլմում ներկայացված է սիրված մտավորականի կյանքին ու գործունեությանը վերաբերվող կադրեր, աշխատանքի ընթացքի մասին պատմող, ընտանեկան ալբոմից լուսանկարներ:

Հուշ-երեկոյի ընթացքում բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44 օրյա պատերազմի նահատակ հերոսների ու Սամվել Կարապետյանի հիշատակը:

Այս գեղեցիկ միջոցառումը վարում էր սիրված մտավորական, գրող ու հրապարակախոս Արթուր Անդրանիկյանը:

Երեկույթի ընթացքում նա ժամանակ առ ժամանակ ներկայացնում էր գեղեցիկ տողեր ու գրառումներ՝նվիրված Սամվել Կարապետյանին: Սիրված մտավորականի մասին իրենց հուշերը պատմեցին Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, քարտեզագետ ու քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալի ասպետ Գագիկ Գինոսյանն,իսկ նրա մասին տեսաուղերձով հանդես եկավ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նախագահ, ԱՄՆ-ի մասնաճյուղի ղեկավար Ժորա Մանուչարյանը:

Յուրաքանչյուր ելույթ ունեցողի կազմակերպիչները նվիրում էին Սամվել Կարապետյանի հոր՝ Գևորգ Կարապետյանի ծննդյան 80 ամյակին նվիրված երկերի երկհատորյակն,որը Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամն է  հրատարակել,

ինչպես նաև նույն կազմակերպության Վարձք ամսագրի հերթական համարից:

Վերջինս նվիրված է Սամվել Կարապետյանի հիշատակին ու Հիմնադրամի գործունեությանը:

Միջոցառման ընթացքում Արթուր Անդրանիկյանն իր կողմից հրատարարակված հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ  Զապել Եսայանի Երազներուս մեջ գիրքը նվիրեց Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամին:

Նշենք, որ այստեղ բացի ելույթներից ցուցադրված էին Սամվել Կարապետյանի աշխատանքային իրերը, մասնավորապես լուսանկարչական խցիկներ, աշխատանքային տետրեր, խոշորացույց և այլն, ինչպես նաև միության նասխասրահում գործում էր նրա կյանքին ու գործունեության մասին պատմող լուսանկարների ու պաստառների ցուցահանդես:

Վերջում ելույթ ունեցավ Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամի տնօրեն, պատմաբան Սամվել Կարապետյանի այրին՝Էմմա Աբրահամյանն, ով նշեց, որ արդեն մեկ տարի մեկ ամիս է, որ սիրված մտավորականը մեր կողքին չէ, սակայն բոլորը շարունակում են աշխատել նույն ոգով,վառ պահելով նրա հիշատակն ու շարունակելով նրա կիսատ թողած գործը:

Իր ելույթը նա ավարտեց կազմակերպիչներին, աջակիցներին ու ներկաներին ուղղված երախտիքի խոսքերով՝հույս հայտնելով, որ հիմնադրամը մոտ ապագայում կներկայանա մեր երկրի ճարտարապետության դեռևս չբացահայտված կոթողների ուսումնասիրության նորանոր նախագծերով և բացահայտումներով:


Գարիկ Ավետիսյան Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր