211652_close_icon
views-count1634 դիտում article-date 11:38 15-06-2021

Մասնագիտական տոնը սիրված գրքօջախում.Հայաստանի Ազգային գրադարանում նշվեց բանասերի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգի համար ամենակարևորը ազգային միասնությունն է, այսինքն` ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունը: Ազգի մասին խոսելիս, ազգային գաղափարները և ազգային արժեքները տարբերակելուց առաջ պիտի հասկանանք, թե ինչով է դրսևորվում անհատ-ազգ հարաբերությունը:

Օրինակ. եթե ընտանիքը հարուստ է, ապա ապահովված են ընտանիքի բոլոր անդամները. չի կարող ընտանիքում մեկը շատ հարուստ լինել, մյուսը` շատ աղքատ: Չի կարող ընտանիքի անդամներից մեկը մյուսի շահերը ոտնահարելով իր համար բարեկեցություն ապահովել:

Մենք չենք կարող մեզ երջանիկ զգալ, եթե մեր ընտանիքի անդամը դժբախտ է, մենք չենք կարող մեր ընտանիքի անդամների խնդիրների հանդեպ անտարբեր լինել: Փոխհարաբերությունների այս մոդելը պետք է գործի նաև ազգի ծավալով: Ամեն ինչ շատ պարզ է. ազգի յուրաքանչյուր անդամ պիտի մտածի նաև ազգի մասին, պիտի չանի այնպիսի արարքներ, որոնք կվնասեն, կխոչընդոտեն ազգի առաջընթացն ու զարգացումը:

Յուրաքանչյուր ազգի համար կարևոր է լեզվի, կրոնի ու հայրենիքի պահպանումը: Խոսենք լեզվի պահպանման մասին: Դարեր շարունակ հայ ազգն պայքարել է իր կրոնի, մշակույթի և ի վերջո լեզվի պահպանման համար: Լեզվի պահպանմամբ զբաղվել ու առ այսօր զբաղվում են յուրահատուկ մասնագիտություն ունեցող մարդիկ՝բանասերները:

Այսպիսով յուրաքանչյուր տարի մայիսի 25-ին նշվում է բանասերի օրը:Եվ ահա կապված այս գեղեցիկ օրվա հետ հայ գրքասեր հասարակության վայրերից մեկում՝Հայաստանի Ազգային գրադարանում Երևանի Պետական Համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված մասնագիտական օրվան:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ մասնակցելու այս գեղեցիկ ու յուրահատուկ միջոցառմանը:

Միջոցառումը սկսվեց կարճամետրաժ տեսաֆիլմի ցուցադրությամբ,որտեղ բոլոր բանասերներին ու ուսանողներին մասնագիտական տոնի առիթով շնորհավորեցին Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան,բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Արծրուն Ավագյանը,դասախոսներից՝բանասիրական գիտությւնների դոցենտ Լիլիթ Սեյրանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու,դոցենտ Արմենուհի Արզումանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր,թեկնածու դոցենտ Նվարդ Վարդանյանը: Նրանք բացի շնորհավորանքի խոսքերից բոլորին խորհուրդ էին տալիս կարդալ ինչպես դասական հայ հեղինակների ստեղծագործություններն, այնպես էլ աստվածաշունչ և այլ աշխատություններ:

Միջոցառումը վարում էր,ինչպես նաև բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի Պետական Համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական նախագահ Գոհար Վահանյանը:

Հանդիպմանը ներկա էին Երևանի Պետական Համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Արզումանյանը, Լիլիթ Սեյրանյանը, Նվարդ Վարդանյանը և դասախոս Մարինե Ղազարյանը։

Բացելով միջոցառումը նա իր խոսքում նշեց այն հանգամանքն,որ յուրաքանչյուր հայ, ով գրում, խոսում և կարդում է հայերեն, կիսով չափ արդեն բանասեր է։ Իսկ ովքեր ընտրում են հենց բանասերի մասնագիտությունը, իրականում ընտրում են անակնկալներով լի մի ոլորտ, որը անընդհատ բացահայտումների կարիք ունի։Ելույթ ունեցավ նաև մասնագիտությամբ տնտեսագետ Սվետլանա Գալստյանն,ով ասմունքելով հայ դասական ու ժամանակակից հեղինակներից գեղեցիկ պահեր պարգևեց հանդիսատեսին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ևս մի  յուրօրինակ ու հումորային տեսագրություն,որը նկարանանված էր հայտնի արդյոք ովքեր են ժամանցային հեռուստանախագծի հիման վրա,որտեղ ևս մասնակցեցին հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝հետաքրքիր ու զվարճալի պահեր պարգևելով բոլորին: 

Նշենք,որ այստեղ պատրաստված էր  հումորային փոքրիկ անակնկալ բանասեր հանդիսատեսի համար,ինչպես նաև անցկացվեց խաղ-մրցույթ, որին մասնակցելու են թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները:Այս անգամ դասախոսների համար հարցեր էին պատրաստել իրենց ուսանողները։ Խմբերի բաժանված թիմերի միջև անցկացվեց փոքրիկ խաղ-մրցույթ, իսկ հաղթողները արժանացան Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պատրաստված մրցանակների։

Միջոցառման վերջում օրվա առիթով ու կազմակերպիչներին ուղղված սրտի խոսքերով ելույթ ունեցան ինչպես դասախոսներն, այնպես էլ ուսանողները: Ամփոփելով ցերեկույթը Գոհար Վահանյանը հույս հայտնեց,որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի՝բանասերներին մղելով դեպի հեռավոր մասնագիտական գիտելիքներ ու դրա ակունքներ: 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր