37188 դիտում
22:23 01-06-2021
Երևանում «Աստղիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության աշխատակիցը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Արմեն Սիմոնյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի թիվ 2/8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 60-ամյա Խաչատուր Ավդալյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սիմոնյանը աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի շտապօգնությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12799 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ