Գողություն «ՍԱՍ» սուպերմարկետից. թալանել են վաճառող-խորհրդատուին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժին Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Մարինա Ալոյանի ահազանգի փաստով:
Վերջինս այդ օրը ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգել է և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:30-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում իր աշխատավայրում՝ Կիևյան փողոցի 1/Ա հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատասենյակից գողացել են իր դրամապանակը:
Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Արաբկիրի ոստիկաններին Մարինա Ա.-ն հայտնել է, որ դրամապանակում եղել է խոշոր չափի գումար, ինչպես նաև իր «Honor» տեսակի բջջային հեռախոսը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «ՍԱՍ» սուպերմարկետում՝ որպես վաճառող-խորհրդատու:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: