211652_close_icon
views-count1990 դիտում article-date 18:36 01-06-2021

Ռոբերտ Քոչարյան. Գործող իշխանության համար բոլոր գործարարները գողեր ու խաբեբաներ են

News.am-ը գրում է. Սփյուռքից ակնկալիքներն առաջին հերթին ուղիղ ներդրումներ են բիզնեսում եւ տնտեսությունում: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե կա կարծիք, որ փոխգործակցությունը սահմանափակվում է միջոցների փոխանցմամբ, նախկին նախագահը չի համաձայնել այդ դատողության հետ. «Ես համաձայն չեմ դրա հետ: Ո՞ւր են գնում այդ գումարները: Կա համահայկական «Հայաստան» հիմնադրամ: Այն կոնկրետ առաջադրանքներ է կատարում: Դա շատ արդյունավետ կառույց է: Անհասկանալի է՝ ինչպես են ծախսվել պատերազմի ժամանակ հայրենասիրական նպատակով հավաքված գումարները, չկա հաշվետվություն: Դա մեծ գումար է, սակայն չկա փաստաթուղթ: Գրեթե 100 մլն դոլար»:

«3 տարում արտասահմանյան ներդրումները զրոյացել են: Պատճառը ներդրողների եւ բիզնեսի հանդեպ իշխանության վերաբերմունքն է: Նրանք վստահ են, որ բոլոր գործարարները գողեր եւ խաբեբաներ են, որ գողանում են պետության միջոցները, բյուջեն»,-նշել է Քոչարյանը:

Մեկնաբանելով այն կարծիքը, որ «Ռուսաստանն ամեն ինչ գնել է», Քոչարյանն ասել է. «Ինչ վերաբերում է «ԱՖԿ Սիստեմա»-ին, ապա դա անհեթեթություն է: ԱՖԿ-ն գնել է տելեկոմ բիզնեսը մասնավոր ընկերությունից, որն այդ բիզնեսը ստեղծել է զրոյից: Ինչ վերաբերում է ռուսական ընկերություններին, մենք նրանց հրավիրում ենք այստեղ, նրանք կատարում են իրենց բոլոր ներդրումային խոստումները: «Գազպրոմ»-ը Հայաստանում գրեթե 600 մլն դոլար է ներդրել»:

Հարցին, թե ինչու Հայաստանն Իրանից գազ չի գնում, ավելի էժան է, Քոչարյանը նկատել է. « Ի դեպ, էժան չէ, ավելի թանկ է: Եթե էժան լիներ...Ոչ մի սահմանափակում: Սակայն խոսքն այն մասին է, որ քո պայմանագրերը պետք է երկարաժամկետ լինեն»:

Նմանատիպ նյութեր