211652_close_icon
views-count5559 դիտում article-date 23:44 01-06-2021

Մարզերի պատանիները՝ հանուն ապագայի. հայտնի են երիտասարդական ստարտափ մրցույթի հաղթողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

10 թիմ Հայաստանի բոլոր 10 մարզերից, ընդհանուր 100 15-18 տարեկան պատանիներ, ովքեր պատրաստ են լուծել իրենց համայքների խնդիրները:

#Hacking4Future երիտասարդական ստարտափ մրցույթի հաղթողները հայտնի դարձան մայիսի 30-ին Սոֆթ Կոնստրակտ տեխնոլոգիական ընկերության տարածքում կայացած հեքըթոն մրցույթի արդյունքում. Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող թիմերից 4-ը ստացան դրամական մրցանակներ, իսկ մյուսները՝ նվերներ, որոնք պակաս հետաքրքիր կամ արժեքավոր չէին:

#Hacking4Future ծրագիրը Girls in Tech Armenia-ի նախաձեռնությունն է, որ մեկնարկել էր դեռ փետրվարից՝ նպատակ ունենալով մարզերում բնակվող պայծառ ու տաղանդավոր պատանիներին ծանոթացնել ստարտափ աշխարհին, նրանց տալ փորձելու, սովորելու եւ տենոլոգիական աշխարհ առավել շուտ մուտք գործելու հնարավորություն: Ծրագրի գաղափարն իրականություն դարձավ BST-ի՝ “Սևծովյան վստահություն տարածաշրջանային համագործակցության համար” դրամաշնորհի շրջանակում, որ պատկանում է ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամին, իսկ հեքըթոն-մրցույթի գլխավոր գործընկերն էր Soft Construct ընկերությունը:

Մինչեւ հեքըթոնին հասնելը պատանիները նախ մրցութային ընտրությամբ հայտնվել էին իրենց մարզի թիմերում, որի շրջանակում էլ համատեղ որոշմամբ ընտրել էին իրենց համայնքի որեւէ սոցիալական խնդիր եւ թիմի մենթորի, ինչպես նաեւ ոլորտային մասնագետների հետ առցանց դաս-հանդիպումների շնորհիվ փորձել գտնել այդ խնդիրների լուծումները բջջային հավելվածի տեսքով:

Ադյունքում Երեւանում նախատեսված ամփոփիչ հեքըթոն-մրցույթ հասան բավական մշակված 10 պատանեկան գաղափարներ իրենց լուծումներով, որոնք մրցում էին դրամական եւ ոչ դրամանակ մրցանակների համար:

“#Hacking4Future ծրագիրը մեր ամենաթարմբ նախաձեռնությունն է, որը նոր հնարավրություններ է ապահովում մարզերում բնակվող պատանիների ու երիտասարդների համար: Գիտակցելով համայնքներում հնարավրությունների պակասը կամ իսպառ բացակայությունը՝ Girls in Tech Armenia-ի թիմով եւ մեզ միացած անհատների ու կազմակերպությունների ջանքերով հասանք շատ կարեւոր արդյունքի. մենք կարողացանք առնվազն 100 պատանիներին դուրս բերել “ճահճացած” առօրյայից եւ տալ բացառիկ հնաավրություն՝ սովորելու, զարգանալու եւ ստեղծելու, ինչը լրիվ հնարավոր է տեղեկատվական դարաշրջանում ու զարգացող տխենոլոգիական աշխարհում” - նշեց #Hacking4Future ծրագրի հեղինակ, Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը

Դրամական առաջին մրցանակը կազմում էր 500.000դրամ, որը մասնագիտական ժյուրիի ընտրությամբ բաժին հասավ Շիրակի մարզի թիմին: Ներկայացրած բջջային հավելվածը կոչվում է "Teen job", որը նախատեսված է մասնագիտական կողմնորոշման ու աշխատանքային փորձ ձեռք բերելու համար:

Մարզային երկու թիմերի գաղափարներ բավական նման էին ոչ միայն բովանդակությամբ, այլեւ լուծման առաջարկով, հետեւաբար ժյուրիի քեվարկությամբ եւ Սոֆթ Կոնտրակտ ընկերության որոշմամբ սահմանվեց երկու 2-րդ մրցանակ, այսինքն թիմերից յուրաքանչյուրը ստացավ 300.000-ական դրամ իրենց գաղափարն առաջ տանելու համար եւ իրար հետ համագործակցության եզրեր գտնելու խոստումով: Այդ հաջողակներն էին Սյունիքի ու Գեղարքունիքի թիմերը:

Սյունիքի մարզի պատանիները, քանի որ պատերազմից հետո հայտնվել են սահմանների եւ գյուղերի անվտանգության շատ անկայուն իրավիճակում, Syunik Protection նախագծով փորձել էին ստանալ մի հավելված, որը զարգացնելու դեպքում պիտի դառնա սահմանային գյուղերում զբոսաշրջիկների համար հետաքրքրություններ բացահայտելու, անվտանգ երթուղիներ ընտրելու լուծում:

Իսկ Գեղարքունիքի մարզի հավելվածը՝ Traveller’s assistant-ը, որ նույնպես առնչվում է մարզի մշակութային եւ զբոսաշրջային զարգացմանը, փորձելու է բացահայտել սովորական երթուղիներից դուրս մնացած թաքնված անկյունները, բացահայտելու է համայնքների եւ դրանցում ապրող մարդկանց առանձնահատկությունները:

3-րդ դրամական մրցանակը՝ 100.000դրամ, ստացավ Արարատի մարզի թիմը, որ ցանկանում է իրենց նախագծած Easy Way բջջային հավելվածի օգնությամբ ապահովել մարզում տրանսպորտի աշխատանքը կարգավորող համակարգ, ինչն առաջին հերթին կնպաստի հենց իրենց՝ երիտասարդների առօրյայի զարգացմանը:
 
Դրամական մրցանակներն Girls in Tech Armenia-ի վերահսկմամբ ուղղվելու են հաղթող գաղափարների իրականացմանը, իսկ մյուս թիմերը ստացան սովորելու եւ զվարճանալու մի շարք արժեքավոր մրցանակներ, օրինակ՝  Արմավիրի թիմի բոլոր անդամները կկարողանան անվճար անցնել Business Development Group-ի դասընթացներից որեւէ մեկը, Լոռվա մարզի թիմը անվճար կայցելի Yell Extreme Park, Վայոց Ձորի պատանիները 10 գիրք նվեր ստացան MYbookstore գրախանութի կողմից, իսկ Տավուշի պատանիները մեկ տարի շարունակ անվճար կարող են օգտվել COWO-ի աշխատանքային տարածքից, Կոտայքի թիմը կգնա Quest House, իսկ Արագածոտնի մարզի թիմը՝ Bubble Footbal խաղալու:

Իսկ պատանիների բազմազան գաղափարները ներառում էին անպիսի խնդիրների լուծումներ ինչպիսիք են պաշտպանությունը թափառական շներից, մարզերում երիտասարդների ոգեշնչման եւ ակտիվության բարձրացումը, համայնքային գրադարանների ավտոմատացումը կամ բջջային հավելվածով հեշտ եւ արագ ծրագրավորում սովորելը:
 
Girls in Tech Armenia-ն նախատեսում է այսքան հաջողված մրցութային ծրագիրը դարձնել շարունակական եւ ներառել առավել մեծ թվով մասնակիցների: Ի դեպ, թիմերում մի քանիսում ներգրավվել էին նաեւ Արցախից տեղահանված եւ տվյալ համայնքներում հաստատված պատանիներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր