1644 դիտում
21:09 27-04-2021
Հայտնի են «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» ծրագրին Հայաստանը ներկայացնող պատանիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 25-ին՝ Ֆուտբոլի և բարեկամության միջազգային օրը, տեղի է ունեցել 2021 թ. «Ֆուտբոլը՝ հանուն
բարեկամության» օնլայն առաջնության բաց վիճակահանությունը: «Գազպրոմ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող
«Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» մանկական սոցիալական ծրագրի 2021 թվականի աշխարհի առցանց
առաջնության վիճակահանության ընթացքում որոշվել են մասնակից 32 թիմերի կազմերը:
Բաց վիճակահանությունը վարել են ծրագրի երիտասարդ դեսպանները Հնդկաստանից, Պակիստանից, Արուբայից, Ալինուրից և Ղազախստանից։ Ընդհանուր առմամբ ընտրվել է ութ խաղային խումբ։ Յուրաքանչյուր խմբում ընդգրկված են չորս թիմեր, որոնց տրվել են հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակների անվանումներ:
Մայիսի 27-29-ը միջազգային թիմերի կազմում աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 211 երկրներից և շրջաններից պատանի ֆուտբոլիստներ:
Ֆուտբոլային այս ծրագրին Հայաստանն այս տարի կներկայացնեն Ավետ Կասպարովը, Աբրահամ Թոթոլյանը և
Դավիթ Ալեքսանյանը։
2021 թվականի «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» աշխարհի առցանց առաջնությունը այս տարի ևս,
պայմանավորված համավարակով, տեղի կունենա հատուկ մշակված բազմաֆունկցիոնալ սիմուլյատորի հարթակում, ինչն անվճար հասանելի է 27 լեզուներով MS Windows, Apple, macOS, Android և iOS պլատֆորմների միջոցով:
Յուրաքանչյուր թիմ բաղկացած է վեց խաղացողից: Մեկ խաղի տևողությունը երկու խաղակես է՝ 3.5 րոպե: Մինչեւ մայիսի 1-ը ամբողջ աշխարհի ֆուտբոլի ակադեմիաները կարող են որպես խաղացող առաջադրել 12-14 տարեկան աղջիկներին ու տղաներին:
Աշխարհի առաջնության առցանց ընտրական հանդիպումները տեղի կունենան մայիսի 27-ին և 28-ին,
եզրափակիչը` մայիսի 29-ին: Այս տարի «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» ծրագիրը պաշտոնական փորձ է
կատարելու Գինեսի արդեն երրորդ համաշխարհային ռեկորդը սահմանելու համար։
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրին աջակցում են ՈւԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն, ֆուտբոլի
ֆեդերացիաները և աշխարհի առաջատար ֆուտբոլային ակումբները, միջազգային բարեգործական հիմնադրամները, հայտնի մարզիկներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ: Ծրագիրն արժանացել է ավելի քան 50 միջազգային և ազգային մրցանակների՝ սոցիալական պատասխանատվություն, հաղորդակցության և սպորտի համար։ Ծրագիրը նվաճել է նաև երկու Գինեսի ռեկորդ՝ պատմության մեջ ամենաբազմազգ ֆուտբոլային մարզման և աշխարհում ամենամեծ առցանց ֆուտբոլային իրադարձության համար:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1634 դիտում
19:31 27-04-2021
Հայտնի են «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» ծրագրին Հայաստանը ներկայացնող պատանիները անունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1541 դիտում
16:25 14-03-2016
Հայաստանը կմասնակցի Ֆուտբոլը Բարեկամության Համար ծրագրին
1609 դիտում
20:38 07-12-2020
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» մրցաշրջանում Հայաստանը գրանցել է առաջին հաջողությունները
Այս բաժնից
1327 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
913 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար