211652_close_icon
views-count1400 դիտում article-date 17:27 01-06-2021

Հայ դպրոցականների սուպերհերոսը. կայացավ «Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ» այբբենարան-կոմիքսի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Ռուսական տունը (Россотрудничество в Армении) Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ  պատրաստել է նվեր. կայացավ օրիգինալ այբբենարան-կոմիքսի՝ «Учим русский с Грибоедовым» («Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ») շնորհանդեսը: Գաղափարի հեղինակն է Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:

Թատերականացված շնորհանդեսը երաժշտական նվագակցությամբ տեղի ունեցավ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: Մասնակցում էին դպրոցականներ Հայաստանի տարբեր մարզերից իրենց ուսուցիչների և տնօրենների հետ։

 Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Նաիրա Հայրապետյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Ժաննա Քարդաշյանը:

Այբբենարան-կոմիքսի տեքստը գրել է հայտնի մանկական գրող, սցենարիստ Արմեն Վաթյանը որդու՝ Արեն Վաթյանի հետ համատեղ, նկարիչը Ասյա Կանդիլյանն է, հայերեն թարգմանությունը՝ Սվետլանա Սամուելյան:

«Բացառիկ այբբենարան-կոմիքսի ստեղծելու գլխավոր նպատակը հայ դպրոցականներին զվարճալի և ոչ ավանդական ձևով ռուսերեն սովորեցնելն է՝ միևնույն ժամանակ ծանոթացնելով Ռուսաստանի պատմությանը և Հայաստանում սիրված գրող-դիվանագետ Ա.Ս. Գրիբոյեդովի կենսագրությանը», - նշեց գաղափարի հեղինակ, Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
 
«Կոմիքսը ավելի լավ է, քան պարզապես դասագիրքը, ավելի հետաքրքիր է: Դպրոցում մեզ շատ են պատմել Գրիբոյեդովի մասին, նույնիսկ սովորեցնում էին պարել իր վալսի տակ, նա շատ բան է արել հայ ժողովրդի համար, օգնել, փրկել, մենք դա լավ գիտենք: Նա նման է հերոսի, սուպերմենի: Մի խոսքով, հոյակապ է», - ասում էին դպրոցականները:
 
ՀՀ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում գտնվող Վ.Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էդվարդ Պետրոսյանն հիշեց, թե ինչպես է Երևանում Ռուսական տունը  ռուսերենի դասարան  բացել իրենց ուսումնական հաստատությունում:
 
«Մեր գյուղացիները մեծ սիրով ու հարգանքով են վերաբերվում Գրիբոյեդովի կերպարին, նրանք հպարտ են, որ իրենց հայրենի գյուղը 1978 թվականին վերանվանվել է նրա պատիվին: Նոր ժամանակներում գյուղը վերանվանելու հարց երբեք չի բարձրացվել: Մենք հարգում ենք Գրիբոյեդովի հիշատակը, նրա կողմից ամրագրված երկու ժողովուրդների բարեկամության ավանդույթները: Հավատում եմ, որ այսօր մենք տեսնում ենք այդ ավանդույթների լավ շարունակությունը», - հավելեց Էդվարդ Պետրոսյանը:
 
Նշենք, միջոցառմանը նվագեցին նաև գրող-դիվանագետ Ա.Ս. Գրիբոյեդովի հեղինակած վալսը (կատարեց Թերեզա Ոսկանյանը): Հյուրերին սպասում էր  այբբենարան-կոմիքսների ստորագրումը,  թեմատիկ նվերներ և պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա «ստվարաթղթե Գրիբոյեդովի» հետ: Լուսանկարները դպրոցականների համար կդառնան լրացուցիչ նվեր Երևանի Ռուսական տան կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր