211652_close_icon

Մեկ զանգ, արագ արձագանք․ փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը

views-count574 դիտում article-date 15:31 11-02-2026
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը, ինչը կապահովի արագ արձագանք, ծառայությունների համակարգված աշխատանք, օգնության արդյունավետ կազմակերպում։
 
Միասնական հեռախոսահամարը կմեկտեղի Ոստիկանություն ու Փրկարար ծառայություն ուղղված զանգերը։
 
112 զանգահարելով՝ քաղաքացիները հնարավորություն կունենան միաժամանակ օպերատիվ աջակցություն ստանալ թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության կողմից՝ բացառելով առանձին կապ հաստատելու անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր