211652_close_icon
views-count1261 դիտում article-date 17:14 01-06-2021

Փաշինյանն ակնկալում է, որ Մակրոնն աշնանը կայցելի Հայաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրեց ընթացիկ տարվա աշնանն այցելել Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ընթացքում:

«Ես ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի նախատեսված այց Հայաստան, որը նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Ես հույս ունեմ, որ մենք միասին կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը կհաղթահարենք, և աշնանը սիրով սպասում ենք Ձեզ Երևանում, պարոն նախագահ»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր