1946 դիտում
16:35 01-06-2021
Հայաստանի բազմաթիվ ծրագրերում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը:
«Շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը: Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով, և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում: Սա շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում են, և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանն ընդգծեց Ֆրանսիայի կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: «Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո համանախագահները 3 հայտարարություն են արել, որով, ըստ էության, արձանագրում են իրենց պատրաստակամությունը փոխադարձաբար ներգրավվելու և վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային այս ընթացքում ցուցաբերած մարդասիրական աջակցության համար: «Մենք ընդգծում ենք Ֆրանսիայի տնտեսական ներգրավվածության կարևորությունը: Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր՝ ենթակառուցվածքային, էներգետիկ, տնտեսական, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է: Ֆրանսիայի կառավարությունը և նախագահ Մակրոնն անձամբ նույնպես հետաքրքրված են այդ ծրագրերում ներգրավվածությամբ»,- հավելեց նա:
Փաշինյանը շեշտեց, որ շատ կարևոր է համարում Ֆրանսիայի անձնական նախանձախնդրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման գործում, հատկապես և այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: «Այս բոլոր ուղղություններով մենք շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ներգրավվածությունը, և Հայաստանը հայ ժողովուրդը շահագրգռված է այդ ներգրավվածության մեծացմամբ, մանավանդ որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի համանախագահի կարգավիճակում ունի պատասխանատվություն և ներգրավվածություն մեր տարածաշրջանի անվտանգության, խաղաղության, երկարատև կայունության ապահովման գործում: Եվ ուրախ եմ, որ այդ շահագրգռվածությունը և հետաքրքրություն պահպանվում է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նմանատիպ նյութեր
2351 դիտում
11:44 08-09-2021
Մեզ համար չափազանց կարևոր է երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և Իրանի հետ. Նիկոլ Փաշինյան
2244 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
835 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
925 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1207 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին