4845 դիտում
10:02 01-06-2021
Թուրքական ծագումով ապրանքների ներմուծման մասին նոր որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումն արգելող որոշման ժամկետը կերկարեցվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին նոր որոշման նախագիծ է պատրաստում կառավարությանը ներկայացնելու համար:
Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավոր արգելվել էր այս տարվա հունվարի 1-ին նախնական վեց ամիս ժամկետով: Այսօր լրանում է արգելքի ժամեկտը, իսկ մինչ այդ նշենք, որ Հայաստանում առևտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել. փոխում են հագուստի պիտակները:
Այս հարցում նրանց օգնում են «կարգոները». թուրքական հագուստն ու կոշիկը Հայաստան մտնում են չինական պիտակներով, իսկ արկղերի վրա նշված է՝ Made in China: Բացի այս, վերջերս մեր առևտրականները սկսել են թուրքական ծագում ունեցող հագուստ ներկրել Ռուսաստանով, որտեղ պիտակները փոխվում են չինականով, երբեմն էլ ներկրում են առանց պիտակի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2332 դիտում
12:36 25-12-2020
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա. ՊԵԿ
2283 դիտում
14:51 16-10-2020
Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր` 6 ամսով
2637 դիտում
17:14 21-10-2020
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Այս բաժնից
1969 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1582 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»