509325 դիտում
18:47 31-05-2021
Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ինքնաձիգից կրակոցներ են արձակել Lexus-ի ուղղությամբ. սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» եղբայրն է. դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետն ու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
Անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոցի վարչական տարածքում, Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Վաղարշապատի դատախազ Կարեն Խաչատրյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը քրեական հեղինակություն՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրն է։
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել են մի քանի կրակոցներ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
***
Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել են ամբողջովին հրկիզված ավտոմեքենա։
Զննությամբ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ինքնաձիգ (ավտոմատ), ու կան կասկածներ, որ հնարավոր է՝ նշված ինքնաձիգով է տեղի ունեցել սպանությունն ու հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել են ավտոմեքենան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 217+
217+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35765 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց