211652_close_icon
views-count126734 դիտում article-date 22:27 18-07-2021

Կրակոցներ Երևանի Կենտրոնում. ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության դիմաց հնչել են կրակոցներ. կա վիրավոր. ժամանել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, կասկածյալը հայտնի մականունավոր գործարարի եղբայրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում:
 
Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
 
Ժամանել է նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:
 
Տեղում են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված պարկուճներ:
 
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական 2-րդ բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արամ Այվազյանի, բաժնի պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Աբովյանի գլխավորությամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները:
 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Գնդակը ոստիկանների և քննիչների դաշտում է: Դե , տեսնենք, ինչքան ժամանակում կհայտնաբերեն քաղաքի կենտրոնում իրեն անպատժելի համարող այդ ճիվաղին, ով կրակոցներ է արձակել և երևի ոստիկաններն ու քննիչներն արդեն գիտեն, որ կրակողը Հայաստանում հայտնի մականունավոր գործարարներից մեկի եղբայրն է, իսկ էլեկտրոնային միջոցներով էլ սխալ ավտոմեքենայի նկար են տեղադրել ու տարածում են, թե իբրև 01 LN 015 համարանիշի այդ ավտոմեքենայի միջից են կրակոցներ արձակել, սակայն այդ ավտոմեքենան ընդհանրապես կապ չունի միջադեպի հետ»:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ կրակոցներն արձակվել են Toyota մակնիշի ավտոմեքենայի միջից՝ BMW X5-ի ուղղությամբ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր