ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով կա 7 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Թենեսի նահանգում Cessna C501 մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով կա 7 զոհ: Այս մասին հայտնում է RBC-Ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռաթերֆորդ շրջանի ղեկավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է. «Ինքնաթիռում եղել է 7 մարդ, նրանք բոլորը մահացել են»։
Նշվում է, որ ինքնաթիռը մեկնում էր Ֆլորիդա, սակայն ընկել է թռիչքից անմիջապես հետո Նեշվիլ քաղաքի մերձակայքում գտնվող Պերսի Պրեստ լիճը։
Ավիավթարի պատճառները պարզվում են։