13777 դիտում
10:47 21-07-2024
Եղվարդ քաղաքի մոտ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր. ՏԵՍԱՆՅՈւԹ
Խոր ցավով ու կսկիծով հայտնում ենք, որ 19.06.2024թ Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտը մեր դպրոցի աշակերտ Արմեն Կարենի Խաչատրյանն էր: Այս մասին տեղեկացնում են թիվ 52 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից։
«Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է:
Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն…
Բոլորիս խոնարհումը, հայրենասե’ր հայորդի»։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ինքնաթիռ էր վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կային զոհեր։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ՝ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել էր վթարված «Յակ-52» ինքնաթիռ, որի մեջ հայտնաբերել էր 2 դի։ Այն բախվել էր հողաթմբին, ապա ապառաժ քարերին:
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։
Ժամանել էր նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել էին մահերը։
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Տեղում ծառայություն էին իրականացնում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի մարզի ռազմական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը և ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնակատար Տիգրան Շահնազարյանը։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի գլխավորությամբ, սակայն դեպքի փաստով քննությունը կատարելու է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունը։ Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանը։
Դեպքի վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր, որ կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Խոսնակը հաստատել էր, որ ավիաաղետի հետևանքով 2 օդաչուները զոհվել են:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1341 դիտում
15:30 18-12-2014
«Սան-Լորենսո»-ի նախագահը՝ «Ռեալ» - «Սան-Լորենսո» եզրափակիչ խաղի մասին
Այս բաժնից
9417 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին