211652_close_icon
views-count7873 դիտում article-date 22:10 29-05-2021

Ունենք արագ վերականգնման ներուժ և կանենք ամեն ինչ․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, ինչ կատարվում է ՀՀ անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում, կարելին է բնորոշել մեկ բառակապակցությամբ՝ «լիակատար ձախողում»։ Խորհրդարանական ընտրություններին իրենց նախընտրական ծրագրային դրույթները ներկայացնելիս այսպես հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է Tert.am-ը:

«Առաջին անհրաժեշտ գործողությունը, որ կատարելու ենք անվտանգության ոլորտում, զինված ուժերի մարտունակության վերականգնումն է, ոչ թե պատերազմի, այլ՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար։ Այլ ճանապարհ ուղղակի չկա»,- ասաց նա՝ նշելով, որ բանակը երկրի ողնաշարն է, և այն պետք է լինի ժամանակակից, պրոֆեսիոնալ և մարտունակ։

Ըստ նրա՝ ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի։ «Այնտեղ ծառայում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներ, որոնց համար այդպիսի հանձնարարականները վիրավորական են։ Միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի այլևս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխակերպումը քաղաքական հետախուզության»,- ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր