211652_close_icon
views-count2502 դիտում article-date 21:18 29-05-2021

Մխիթար Հայրապետյանը՝ ՔՊ-ի ընտրացուցակում վերջին՝ 157-րդ հորիզոնականում հայտնվելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան անդրադարձել է այն փաստին, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում վերջին՝ 157-րդ հորիզոնականում է:
 
Նա գրել է.
 
«Այս օրերին ԶԼՄ-ների, սրտացավ համակիրների և, պարզապես, հետաքրքրասերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իմ՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ անվերջանալի հարցերին արձագանքելու համար, ինչպես նաև ոմանց ստեղծագործ ենթադրություններն ու երևակայության փայլատակումները կանխելու նպատակով առավել քան նպատակահարմար եմ համարում անդրադառնալ դրանց՝ հետևելով երկարաշունչ և բազմակի կրկնվող հարցերին հնարավորին կոնկրետ և անհնարինության չափ հակիրճ պատասխանելու հին հունական բարի ավանդույթին:
 
1. «Արդյոք հաստատուն ու աներեր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ»։
- Ավելի քան երբևէ:
 
2. «Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարող է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։
- Այո»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր