211652_close_icon
views-count68448 դիտում article-date 18:26 28-05-2021

Արարատի մարզում 36–ամյա վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել մի քանի տոննա ցեմենտ տեղափոխող բեռնատար Volvo–ի համար, որն էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը  16:50-ի սահմաններում  Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա  Կարեն Մինասյանը իր վարած  բեռնատար Volvo մակնիշի ցեմենտավոզով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Ստեփանյանն ու  Մանուկ Հակոբյանը:

 Պարզվել է, որ  Կ. Մինասյանի համար  վթարային իրավիճակ է ստեղծել Այգավան գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հակոբյանը՝ իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով:

 Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր