22144 դիտում
14:49 28-05-2021
Viber-ի թարմացումների մասին
Viber մեսենջերը մի շարք թարմացումներ է ներկայացրել օգտատերերի և բիզնեսի համար: Այժմ հնարավոր է ավելի արդյունավետ վերլուծել թիրախային լսարանը, իսկ օգտատերերը խմբային տեսազանգերով կարող են շփվել ավելի մեծ թվով մասնակիցների հետ: Հավելվածն այժմ ներառում է մի շարք գործառույթներ, որոնք ներկայացված են ստորև։
Լսարանի վիճակագրություն: Որքան շատ տեղեկատվություն ունեն ադմինիստրատորները թիրախային լսարանի և բովանդակության փոխազդեցության մասին, այնքան ավելի հեշտ է պատրաստել ավելի հետաքրքիր և օգտակար կոնտենտ: Վիճակագրության վերլուծության նորացված գործիքների միջոցով ադմինիստրատորները կկարողանան օգտագործել հասկանալի աղյուսակներ և գծապատկերներ՝ հետևելով օգտատերերի ներգրավվածության աստիճանին՝ եզակի դիտումներին, քլիքներին և հաղորդագրությունների քանակին:
Android սարքերում վիճակագրությունը հասանելի է «Տեղեկատվություն համայնքի մասին» անվան ներքո: IOS-ում կարող եք անցնել ցանկալի բաժինը՝ սեղմելով համայնքի անվան վրա։
Վիճակագրությունը հասանելի է միայն այն համայնքների ադմինիստրատորներին, որոնց կարելի է գտնել մեսենջերի ներքին որոնման արդյունքում:
Ծածկանուններ ադմինիստրատորների համար: Նախկինում Viber-ի օգտատերերը համայնքի հաղորդագրությունների վերևում տեսնում էին ադմինիստրատորների և սուպեր-ադմինիստրատորների գրանցված անունները: Նույնը վերաբերում էր ավատարներին. համայնքների հիմնական պատկերները ցուցադրվում էին միայն նրանց նկարագրություններում: Բոլոր հաղորդագրությունները ադմինիստրատորները տեղադրում էին իրենց անունից: Որևէ հրատարակության կամ ընկերության անունից հրապարակումներ տեղադրելու համար հարկավոր էր փոխել անձնական հաշվի կարգավորումները: Այլևս դրա կարիքը չկա. համայնքների ադմինիստրատորներն ու սուպեր-ադմինիստրատորները կարող են ընտրել ցանկացած անուն և լուսանկար, որը կտեսնեն համայնքի մյուս անդամները:
Խմբային տեսազանգեր 30 հոգու համար: Viber-ի ամենապահանջված գործառույթներից մեկը խմբային տեսազանգն է: COVID-19 համաճարակից հետո օգտատերերն սկսեցին օգտագործել խմբային տեսազանգերը շատ ավելի հաճախ, և, հետևաբար, մեսենջերը որոշեց ընդլայնել խմբային տեսազանգերի հավանական մասնակիցների քանակը՝ նախ դարձնելով 20, ապա՝ 30 օգտատեր միաժամանակ: Այս գործառույթն այժմ հասանելի է դարձել ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում: Մասնակիցների այս թիվը հարմար է աշխատանքային զանգեր կատարելու համար, ինչպես նաև համապատասխանում է դասարանի միջին մեծությանը, ուստի կատարյալ արդյունավետ է տարբեր կրթական նպատակների համար (ներառյալ դասերը դպրոցներում, համալսարաններում և տարբեր խմբակներում):
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

Նմանատիպ նյութեր
6169 դիտում
15:27 05-04-2021
ՀՀ-ում արգելափակվել է Viber-ի ավելի քան 1200 կեղծ հաշիվ. Viber- ը նախազգուշացնում է խարդախության դեպքերի մասին
1549 դիտում
16:36 01-11-2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Viber մեսենջերում գործարկել է կանանց առողջության մասին չաթբոտ
Այս բաժնից
10495 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am