211652_close_icon
views-count53418 դիտում article-date 13:27 28-05-2024

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանին, ով իրավապահ համակարգում ու հասարակության շրջանում մեծ հեղինակություն է վայելում, շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Այսօր՝ մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ, ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Կ. Ցուցուլյանը իրավապահ համակարգի հնաբնակներից է:

Երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում ու ղեկավարել է ոստիկանության բաժիններ, ոստիկանության մարզային վարչություններ, ու բոլոր տեղերում էլ նրա ղեկավարած կառույցում ցուցաբերվել է առաջընթաց:

Ոստիկանական համակարգում աշխատելու ընթացքում նրա ղեկավարությամբ բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ, ավազակային հարձակումներ, խոշոր չափի խարդախություններ, այդ թվում՝ հանրությանը հայտնի անձանց կողմից, հսկայածավալ պայքար է տարվել Տավուշի մարզում անտառների ոչնչացման դեմ, որոնց, ժողովրդի լեզվով ասած «տանիքները» եղել են հանրությանը հայտնի անձինք, այդ թվում՝ մականունավորներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն Տավուշի մարզում ծառասպանների դեմ պայքարը, կարելի է ասել, դրվել է հենց Կ. Ցուցուլյանի պաշտոնավարման տարիներից, ինչը մինչև այժմ հաջողությամբ իրականացնում են Տավուշի մարզի ոստիկանները:

Նրա ղեկավարությամբ կանխվել են նաև բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ է կատարվել SHAMSHYAN.com-ում:

Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների ժամանակ բազմաթիվ անգամ իր զինակից ընկերների հետ եղել է առաջնագծում ու անառիկ է պահել իրեն վստահված սահմանագիծը:

Իսկ երբ Կ. Ցուցուլյանը նշանակվեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, կառույցում մեծ ոգևորություն առաջացավ, քանի որ տեղյակ էին, որ նա երկար տարիներ ոստիկանական համակարգում աշխատել է իսկական ոստիկան ու փրկարար, երկար տարիներ արտակարգ իրավիճակների նախարար աշխատած երջանկահիշատակ գեներալ մայոր Արմեն Երիցյանի հետ, ու շատերը ասում էին.

«Վերջապես Ա. Երիցյանից, Ֆելիքս Ցոլակյանից հետո կառույցի ղեկավար նշանակվեց մի անձ, ով իր գործի գիտակ է, պրոֆեսիոնալ և օժտված մարդկային հատկանիշներով»:

Նմանատիպ նյութեր