Ճապոնիայի շատ բնակիչներ դեմ են օլիմպիական խաղերի անցկացմանը
Տարբեր լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ Ճապոնիայի շատ բնակիչներ դեմ են օլիմպիական խաղերի անցկացմանը: Հայտնի է նաև, որ այդ երկրի հասարակական-քաղաքական գործիչ Քենդզի Ուցունոմիան մայիսի 5 –ին նախաձեռնել է ստորագրահավաք: Խաղերը չեղարկելուն արդեն համաձայն է ավելի քան 400,000 մարդ:
Խնդրագիրն ուղղված է միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին, պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսին, օլիմպիական հարցերի նախարար Թամայո Մարուքավային, Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյին և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին:
Միջնորդագրում ասվում է, որ նշած կազմակերպությունները ամեն կերպ ցանկանում են , որ տեղի ունենա մարզահանդեսը:
Մինչդեռ ոչ միայն Տոկիոյում, այլև Ճապոնիայի այլ տարածաշրջաններում ու ընդհանրապես աշխարհում համաճարակը դեռ չի դադարում:
Ներկայում Ճապոնիայի շատ վարչատարածքներ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով գտնվում են արտակարգ ռեժիմի պայմաններում:
Լուրջ դժվարություններ կան բժշկական հաստատությունների աշխատանքների կազմակերպման հարցում:
Կորոնավիրուսի տարածումն արդեն երկրում հանգեցրել է կենսամակարդակի կտրուկ անկման և հասարակության առավել խոցելի հատվածների աղքատացման: