1878 դիտում
09:01 27-05-2021
Ո՞ւմ համար կա ապագա՝ Հայաստանի՞, թե՞ արդեն երկու շաբաթ մեր ինքնիշխան տարածքում տեղակայված Ադրբեջանի․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Երեկ հրապարակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակները։ Դրանք խայտաբղետ են, տեղ-տեղ՝ գուցե լուսավոր, տեղ-տեղ՝ շատ հիասթափեցնող, դրանցում կան՝ ինչպես իրական հայրենասերների ու նվիրյալների անուններ, այնպես էլ՝ պատեհապաշտներ, թաքնված, բացահայտ գործակալներ ու խաբեբաներ։
Բայց այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանցում ներկայացված ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված անուն-ազգանուններն ունեն երրորդական, չորրորդական նշանակություն։ Որովհետև սրանք սովորական պայմաններում սովորական իշխանության ձևավորման ընտրություններ չեն։ Սա մեծ հաշվով մեկ անձին վերաբերող համապետական միջոցառում է, որի ելքից է կախված լինելու մեր պետության լինելիությունը։
Այդ իմաստով հունիսի 20-ի ընտրությունները որոշակի նմանություն ունեն 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունների հետ, որոնք նույնպես նույն մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի մասին էին։ Եվ եթե 3 տարի առաջ հասարակությունը կուրորեն ընտրում էր այդ անձին՝ մերժելով ամենայն բանականը, ապա այսօր, եթե մնացել է բանականության նշույլ իսկ, ապա պետք է մերժի այդ նույն անձին՝ 2018 թվականին նրան անհեռատեսորեն հանձնված մեր պետությունը փրկելու համար։
Ընդ որում, ինչպես երեք տարի առաջվա հանրային հիպերէյֆորիան անիմաստ էր դարձրել Նիկոլ Փաշինյանի անձից տարբերվող որևէ մեկի մասնակցությունն ընտրություններին, ապա այդ նույն տրամաբանությամբ այսօր իմաստ ունի ցանկացած մեկի մասնակցությունն ու հաղթանակն ընտրություններում, եթե այդ մեկը Նիկոլ Փաշինյանը չէ։
Իրականում այս իրավիճակը վկայում է հայաստանյան քաղաքականության ողբերգականության մասին, երբ ընդամենը երեք տարի առաջ ամեն ինչ կառուցվել է մեկ անձի հանգույն, իսկ այսօր նրա իսկ ոչնչացրած պետության փրկությունը կախված է նրա իսկ հեռացումից։
Այդ իմաստով առաջիկա ընտրությունները կարող են վերջ դնել այս սատանայական շրջանին և հայկական քաղաքականությունը գոնե մասամբ դուրս բերել անձնային տիրույթից՝ հնարավորություն ստեղծելով քաղաքականությունն ու պետական կառավարումը կառուցել ոչ թե անհատների, այլ համակարգերի հիման վրա։
Նախընտրական ցուցակների բովանդակությունն իրականում կարևոր է այդ համատեքստում, որը, սակայն, իրականություն կարող է դառնալ միայն անձնիշխանության գլխավոր կրողի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո։
Այլ կերպ ասած, լավ կամ վատ, պրոֆեսիոնալ կամ ոչ այնքան պրոֆեսիոնալ ցուցակների խնդիրը կարևոր է, բայց դա ապագայի հարց է, որն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ։ Իսկ ապագան և Նիկոլ Փաշինյանը հակամետ են ու փոխբացառող, որովհետև, ի հեճուկս սեփական կարգախոսի, նա մարմնավորում է ապագայի բացառումը։
Չնայած իմքայլականների կարգախոսում որևէ կերպ չի նշվում, թե հատկապես ո՞ր երկրի համար «Ապագա կա», և հետագայում կարող է պարզվել, որ Նիկոլ Փաշինյանն ապագա էր խոստանում, ասենք, Ադրբեջանի կամ Թուրքիայի համար։ Հայ հասարակությունն այսպիսով, անկախ ցուցակների բովանդակությունից, պետք է պատասխանի հարցին, թե ո՞ւմ համար կա ապագա՝ Հայաստանի՞, թե՞ արդեն երկու շաբաթ մեր ինքնիշխան տարածքում տեղակայված Ադրբեջանի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1351 դիտում
15:43 14-09-2022
Աղոթեք Հայաստանի համար. Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1495 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1261 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»