211652_close_icon
views-count1274 դիտում article-date 21:01 26-05-2021

Հայտնի է Չեմպիոնների լիգայի մրցանակային ֆոնդը՝ 2021/22 մրցաշրջանի համար

ՈւԵՖԱ-ն նախատեսում է ավելացնել Չեմպիոնների լիգայի մրցանակային ֆոնդը 2021/2022 մրցաշրջանում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 2,032 միլիարդ եվրո, հայտնում է Armsport.am-ը:

Ցանկացած թիմ, որը դուրս կգա մրցաշարի խմբային փուլ, կստանա 15.64 միլիոն, ինչը 390 հազարով ավելին է, քան այս մրցաշրջանում էր: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակ թիմերին կբերի լրացուցիչ 2.8 միլիոն (այս մրցաշրջանի համեմատ 100 հազար աճ), իսկ ոչ-ոքին ակումբների բյուջեն կավելացնի 930 հազարով (2020/2021 մրցաշրջանի նկատմամբ 30 հազար աճ))

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալը կբերի 9.6 միլիոն (+100 հազար), քառորդ եզրափակչում՝ 10.6 միլիոն (+100 հազար), կիսաեզրափակիչներում ՝ 12.5 միլիոն (+500 հազար), իսկ եզրափակչում՝ 15,5 միլիոն (+500 հազ.): Մրցաշարի հաղթողը կստանա 20 միլիոն եվրո․ 1 միլիոնով ավելի, քան այս մրցաշրջանում:

Բացի այդ, ՈՒԵՖԱ-ի ակումբների դասակարգման աղյուսակում տեղ զբաղեցնելու համար վճարները կավելանան (585-ից 600,6 միլիոն), իսկ յուրաքանչյուր երկրի հեռուստատեսային իրավունքների համար վճարները կկազմեն (market pool) ՝ 300,3 միլիոն եվրո (նակինում՝ 292 մլն եվրո):

Նմանատիպ նյութեր