2071 դիտում
17:59 30-11-2018
Vivaroպոկերը Ծաղկաձորում անցկացնում է միջազգային խոշոր մրցաշար. մրցանակային ֆոնդը՝ 135.000.000 դրամ
Հաճելի անակնկալները պոկերի սիրահարների համար շարունակվում են: Vivaro-ն խաղի երկրպագուներին կրկին հրավիրել է Ծաղկաձոր՝ մասնակցելու կենդանի մրցաշարերին, սահմանելով 135.000.000.մրցանակային ֆոնդ:
Ընկերությունը մրցաշարերի այս սերիային անվճար մասնակցելու համար խաղարկել է 150 տոմս, որոնցից 10-ից ավելիները ներառում են նաև հյուրանոցային ծախսերը:
Այս անգամ մրցումները գրանցել են աննախադեպ աճ՝ թե մասնակիցների թվով, թե աշխարհագրությամբ: Հայաստանի գեղատեսիլ հանգստավայրը հյուրընկալել է 20 երկրների 300-ից ավելի ներկայացուցիչների, ովքեր կմրցեն իրենց հմտություններով, ամուր համբերությամբ և հոգեբանական պատրաստվածությամբ, կպայքարեն լավագույնը ճանաչվելու համար և շահելու մրցանակային ֆոնդի իրենց մասնաբաժինը:
Պոկերի սիրահարներին սպասում են կատարելագործված կառուցվածքով և մատչելի մուտքավճարներով մրցաշարեր, հաճելի անակնկալներ Vivaro-ի կողմից:
Մասնակիցները կօգտվեն հանգիստը վայելելու հիանալի հնարավորությունից, Ծաղկաձորի բազմաթիվ ժամանցի վայրերից՝ սիրելի զբաղմունքը համատեղելով հաճելի հանգստի հետ:
Մրցաշարերի սերիան մեկնարկել է նոյեմբերի 30-ին և կավարտվի դեկտեմբերի 9- ին: Նշենք, որ գլխավոր մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, որի հաղթողը կշահի 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այնպես որ, պոկերային մրցարշավն արդեն մեկնարկել է, իսկ ցանկացողները կարող են միանալ մրցաշարին ցանկացած պահի: Մաղթում ենք հաճելի խաղ, հետաքրքիր ժամանց և սուր զգացողություններ:
Vivaro-ի հովանավորությամբ պոկերի մրցաշարերն անցկացվում են Golden Palace հյուրանոցում, իսկ կազմակերպիչն է նման միջոցառումների մեծ փորձ ունեցող Russian Poker Tour-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5749 դիտում
19:13 23-05-2017
Կրկին կենդանի մրցաշար Վիվառո Պոկերից՝ մրցանակային ֆոնդը 1.000.000 դրամ
2036 դիտում
22:20 11-07-2019
Տոնական մրցաշար TotoBlot-ում. 4,000,000 դրամ մրցանակային ֆոնդ
5797 դիտում
18:28 09-11-2017
Betconstruct-ը կանցկացնի պոկերի միջազգային մրցաշար 1.000.000 դոլար մրցանակային ֆոնդով
Այս բաժնից
349 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
478 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
850 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ