211652_close_icon

Տիգրան Ավինյանը ընդգրկված չի լինի ՔՊ նախընտրական ցուցակում

views-count2096 դիտում article-date 13:35 26-05-2021

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված չի լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Տիգրան Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում: Դա իր անձնական որոշումն է»,-ասաց Մակունցը:

Ավելի վաղ «Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել էին, որ չեն մասնակցելու առաջիկա ընտրություններին:

«Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը որոշել են չընդգրկվել ցուցակում: Հարգում եմ իրենց որոշումը, իրենք մեր արժեքավոր, լավ գործընկերներն են»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նա հայտնեց, որ կան պատգամավորներ, որոնք ևս ընդգրկված չեն լինի նախընտրական ցուցակում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Նմանատիպ նյութեր