211652_close_icon
views-count1966 դիտում article-date 11:52 12-06-2019

Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական 7-րդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

ՀՀ փոխվարչապետ, Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահ Տիգրան Ավինյանը հունիսի 11-ին խորհրդակցություն է անցկացրել խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները` նշելով, որ այս պահի դրությամբ աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով: Ֆեդերացիաների ներկայացուցիչները տրամադրել են տեղեկատվություն իրենց մարզաձևերի մասով կատարվող միջոցառումների մասին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա կազմակերպչական հարցերին լուծումներ գտնելու շուրջ: Փոխվարչապետը տվել է ցուցումներ խաղերը պատշաճ անցկացնելու նպատակով պետական մարմինների, մարզական ֆեդերացիաների և ՏԻՄ-երի համակարգված աշխատանքի վերաբերյալ: Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Նմանատիպ նյութեր