211652_close_icon
views-count61241 դիտում article-date 18:00 25-05-2021

Երևանում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում, հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել է նաև  ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննության գծով բաժնի պետի տեղակալ Գարիկ Ղազարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված այգու տարածքում հատնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Համբարձումյանի դին՝ կիսաքայքայված վիճակում:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ  Վահե Գասպարյանը:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Գ. Համբարձումյանը այս տարվա մայիսի 15-ից  որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր