211652_close_icon
views-count1589 դիտում article-date 13:52 25-05-2021

ԼՂ խնդրի լուծման «բանալին» չի կարող լինել մեկ տեղ, դա շատ պարզունակ մեկնաբանություն է․ Ռոբերտ Քոչարյան. News.am

Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու առաջին նախագահի հայտարարությունները. ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել  որևէ առաջարկ համանախագահների կողմից, որը ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հարցի կարգավորման «բանալին» Ռուսաստանի ձեռքում է, փոխանցում է News.am-ը։

«Բոլոր այդ 10 տարիների ընթացքում արված առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել։ Ադրբեջանը այդ առաջարկները կտրականապես մերժում էր։ Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին»։

Հարցին՝ որտեղ է գտնվում ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին», երկրորդ նախագահը նշեց, որ սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ. «Սա շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես, ուղղակի չի լինում։ Կան կոնֆլիկտի կողմեր, կան ներգրավված կողմեր, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես վերջին իրադարձությունների կտրվածքով։ Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին հավելեց. «Առաջին նախագահն ասում է, որ 1998 թ․ տեղի ունեցավ հեղաշրջում, և այդտեղից սկսվեց աղետը, քանի որ կար հնարավորություն՝ ղարաբաղյան հարցը կարգավորելու։ Ես կարծում եմ, որ 1998 թ․ կանխվեց Արցախը հանձնելու աղետը։ Մեր երկում կար երկու գաղափարախոսություն՝ Արցախը հանձնեք, որ լավ ապրենք, և մյուս գաղափարախոսությունը, որ հնարավոր է երկիրը զարգացնել՝ չզիջելով։ 1998-ին իշխանության եկած ուժերը ապացուցեցին, որ հնարավոր է երկիրը զարգացնել առանց զիջելու»։

Սաղաթելյանը նշեց, որ 2018 թ․ իշխանության եկան այդ գաղափարախոսությունը կրող մարդիկ, որոնք խաղաղության քարոզի տակ բերեցին պատերազմ և Արցախը հանձնեցին։

Նմանատիպ նյութեր