211652_close_icon
views-count1482 դիտում article-date 11:15 25-05-2021

Կորոնավիրուսի 157 նոր դեպք. կա 8 մահ

Հայաստանում մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 157 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222139 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1065211 վերջին մեկ օրում` 3205 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5028 պացիենտ. Մեկ օրում նվազել է 110-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 211634 անձ` վերջին մեկ օրում 259 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4400 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1077 է:

Նմանատիպ նյութեր