1101 դիտում
09:33 25-05-2021
Իշխանությունը փորձում է համայնքապետերին ճնշել և «ակնարկել», թե առաջիկա ընտրություններին իրենց ինչպես պետք է պահեն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանության վախերն ու անհանգստությունները գնալով ավելի են խորանում: Ու չնայած երկրի գլխին իրենց պատճառով կախված մութ ամպերին, իշխանությունները ակտիվորեն լծված են նախընտրական կամպանիայի կազմակերպման գործընթացին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, թե՛ «վերևներում», թե՛ տեղերում նախընտրական աշխատանքների պատասխանատու պաշտոնյաները հաճախ անգամ աշխատանքի չեն ներկայանում, քանի որ նրանց համար ընտրարշավն այսօր թիվ մեկ օրակարգում է՝ հաշվի առնելով, որ գնալով «քայլողների» օգտին քվեարկելու պատրաստ քաղաքացիների թիվը կտրուկ նվազում է։ Մեզ տեղեկություններ են հասել, որ այս օրերին առանձնահատուկ աշխատանքներ են տարվում ՏԻՄ ղեկավարների հետ։
Խոսքը հատկապես այն համայնքապետերին է վերաբերում, որոնք հաստատ չեն աջակցում գործող իշխանություններին, ինչպես նաև նրանց, որոնց դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի ու իր մերձավոր շրջապատի համար կասկածելի է կամ անորոշ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին մոտ երկու տասնյակ համայնքապետեր կանչվել են իրավապահ մարմիններ։ Մեր ունեցած տեղեկություններով, խոսքը, որպես կանոն, բավականին վաղեմություն ունեցող ինչոր մանր-մունր գործերի մասին է, հիմնականում՝ արհեստական։
Հաճախ անգամ գործի հետ կապված ոչ մի քննչական աշխատանք չի էլ տարվում, հիմնական նպատակը նրանց՝ տվյալ կառույցներ ներկայանալու հանգամանքն է։ Թերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս կերպ համայնքապետերին փորձում են հոգեբանորեն ճնշել և «ակնարկել», թե առաջիկա ընտրություններին իրենց ինչպես պետք է պահեն, ինչը, սակայն, պարզապես զվարճացրել է համայնքապետերից շատերին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1019 դիտում
09:42 15-09-2014
Հիլարի Քլինթոնն ակնարկել է 2016թ. նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2308 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»