63977 դիտում
18:40 24-05-2021
Կրակոցներ Երևանում. Նորք-Մարաշից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանութան կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից և նա 61-ամյա Լավրենտ Առուշանյանն է:
Ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները:
Այս պահին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի, բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Նաջարյանի գլխավորությամբ, պարզել են հանցագործության վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:
Այս պահին այդ վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչերը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Հայրապետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գարիկ Ստեփանյանի և Հրանտ Պողոսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ՀԿԳ ավագ քննիչ Հ. Պողոսյանը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև վարչական շրջանի դատախազի տեղակալ Ռաֆայել Մանուկյանն ու ավագ դատախազ Սեդրակ Բեսալյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+