1891 դիտում
20:58 23-05-2021
Կարեն Հովհաննիսյան. Ներկայացնեմ մի փոքր դրվագ Թուրքիայի ազգային քաղաքականությունից
«Քանի որ Թուրքիային և թուրքին լավ չեք ճանաչում, ներկայացնեմ մի փոքր դրվագ ազգային քաղաքականությունից, և կհամոզվեք , թե ինչ ամուր հիմքերի վրա է դրված ազգային գաղափարախոսությունը Թուրքիայում», իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Անկարայում կա մի թաղամաս, որը ժամանակին մի գյուղ էր Անկարայի սահմաններից դուրս, սակայն ժամանակի ընթացքում այն դարձավ Անկարայի կարևոր թաղամաս ի շնորհիվ ամերիկացի սոցիոլոգ Դանիել Լերների , ով ապրում և աշխատում էր այդ գյուղում։
Անկարայի այդ թաղամասի անունն է Բալգաթ։ Բալգաթը շատ մեծ թաղամաս չէ, բայց կարևոր դերակատարություն ունի Թուրքիայի ազգային գաղափարախոսության տեսլականի համար։ Այս թաղամասում են տեղակայված Թուրքիայի գրեթե բոլոր այն կուսակցությունների գլխավոր գրասենյակները, որոնք ունեն ազգային գաղափարախոսություն, ուղղվածություն։
Ոչ միայն բոլորը մեկտեղված են այստեղ, այլ նաև բոլոր ազգային գաղափարախոսություն և ուղղվածություն ունեցող կուսակցությունների գլխավոր գրասենյակները չեն վճարում ոչ մի տեսակի պետտուրք։ Չեն վճարում գրասենյակի վարձակալության համար, կոմունալ ծախսերի համար, գրասենյակների անվտանգության պահպանության համար։
Այս թաղամասում բացի ազգային գաղափարախոսություն և ուղղվածություն ունեցող կուսակցություններից, տեղավորված են նաև նմանատիպ գաղափարախոսություն և ուղղվածություն ունեցող ՀԿ-ներ, կազմակերպություններ։
Այս թաղամասում է տեղակայված նույնիսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբը, որը ևս օգտվում է այդ անվճար պետական աջակցությունից։
Որպեսզի այդ թաղամասում կուսակցություններն ունենան բարվոք, հարմարավետ , լայնարձակ գրասենյակներ, պարզապես իրենց կանոնադրություններում պետք է հստակ նշած լինեն, որ իրենք առաջնային են համարում ազգային գաղափարախոսությունը, մեծ Թուրքիայի ստեղծման ճանապարհից չեն շեղվի։
Մենք երբ խոսում ենք ազգային գաղափարախոսությունից, նաև հենց նմանատիպ հնարավորություններ և պայմաններ ստեղծելը պետք է դարձնենք օրակարգային․․․»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3972 դիտում
21:54 12-03-2021
Կասե՞ք՝ Փաշինյանն անբարոյական է, եթե ներկայացնեմ նրա ստերը. Մանուկյանը՝ Տավուշի մարզպետին
7991 դիտում
23:56 03-10-2021
Երկու բառով ներկայացնեմ Իրանի արտգործնախարարի մտքերը. Աննա Դավթյան-Գևորգյան
Այս բաժնից
460 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
721 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը