5432 դիտում
15:26 22-05-2021
Մեր պետությունը թշնամուն է հանձնում վաղը սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունը. Արթուր Վանեցյան. slaq.am
«Պատիվ ունեմ» դաշինքն այսօր կազմակերպել էր քննարկում «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով:
Ինչպես հայտնում է slaq.am-ը, դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը նշեց՝ Հայաստանը շարունակում է տարածքային կորուստներ կրել, չնայած նրան, որ պատերազմը ավարտվել է:
«Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ պատերազմի ավարտից ամիսներ անց անգամ այս պարագայում, երբ կապիտուլյանտի միանձնյա որոշումով հակառակորդին են հանձնվել Արցախի բազմաթիվ գյուղեր և քաղաքներ Հայաստանը միևնույն է շարունակում է տարածքային կորուստներ կրել: Մենք բոլորս հասկանում ենք, որ վաղը Նիկոլը Հայաստանում այլևս չի լինելու և չի լինելու երկրի ղեկին և երկրի առջև ծառացած այս մահացու մարտահրավերների բեռը կմնա ժողովրդի և ամենքիս ուսերին: Մեր պետությունը թշնամուն է հանձնում վաղը սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունը»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Քննարկման ընթացքում ՊՆ նախկին փոխնախարար «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանը նշեց՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել սահմանում առկա հակաահաբեկչական գործողություններին:
«ՀՀ անվտանգային դաշտը ունի մեծ անելիքներ: Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում նշված ժամանակահատվածում ռուսական խաղաղապահները դեռևս 5 տարի ապահովվելու են Արցախի բնակիչների անվտանգությունը, այդ հատվածը նաև այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանը և Արցախը պետք է կարողանան լիարժեք դուրս գալ ճգնաժամային իրավիճակից և անհրաժեշտ են լինելու անվտանգային գործողություններ»,- նշեց Արտակ Զաքարյանը:
Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական և դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ անվտանգային խնդիրները, որոնք առկա են հիմա 44-օրյա պատերազմի պատճառահետևանքային արդյունքն են: Նաև անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին և Հայաստանի կողմից աջակցության բացակայությանը:
«Որոշակի առումով այս ամենը արդյունք է 2018 թվականի հայտնի իրադարձությունների և պետք է արձանագրել, որ հետպատերազմյան այս 6-7 ամիսների ընթացքում այն աշխատանքները, որոնք պետք է ուղղված լինեին սահմանների ամրապնդմանը, ըստ էության, մեծ առումով չեն իրականացվել և դրա հետևանքը վերջին 10 օրերի Հայաստանի սահմանային հատվածում նոր ճգնաժամն է: Արցախում ստեղծված իրավիճակը ցավալիորեն հատկապես Հայաստանում տարածվող վերջին իրադարձություններից հետո 2-րդ պլան է մղվել և իրականում մեզ մոտ խնդիրներ են առկա, որոնք պետք է լուծվեն, իրենց կարգավորումը ստանան նաև ՀՀ աջակցության պայմաններում, իսկ դրանք տեղի չեն ունենում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը Հայաստանում և Արցախում հետևանք է գործող իշխանության անգործության:
«Թեպետ ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, բայց պետք է փաստենք, որ պատերազմը շարունակվում է և բոլորս ականատես ենք սողացող օկուպացիային: Ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր են գրավվում, դիրքեր, որոնցից հակառակորդները օգտվելով, փորձում են իրենց ձեռքը վերցնել տարածքներ, որոնք հետագայում, ըստ էության, սպառնալիք են մեր անվտանգությանը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Արթուր Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ քննարկման 2-րդ փուլը կիրականացվի փակ ձևաչափով:

Նմանատիպ նյութեր
12771 դիտում
22:23 27-06-2017
«Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը». Արմեն Աշոտյան
Այս բաժնից
1357 դիտում
12:43 24-11-2024
ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին
1126 դիտում
12:18 24-11-2024
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
805 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն