«Ժողովրդի» մտավոր մակարդակին պետք է բաց աչքերով նայել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Առավոտը», ինչպես նաեւ այլ լրատվամիջոցները, vox pop-եր, փողոցային հարցումներ է անցկացնում, որոնք այսպես թե այնպես կապված են առաջիկա ընտրությունների հետ: Իհարկե, տարբեր կարծիքներ են հնչում: Բայց համենայնդեպս, մեր հարցումներում գերակշռողը հետեւյալ կարծիքներն են.
ա/ Փաշինյանը հրեշտակ է,
բ/ ինչ-որ վատ մարդիկ (հավանաբար, նախկին իշխանություններից) զանգահարում են Ալիեւին եւ նրան խնդրում, որ ներխուժի Հայաստանի տարածք՝ Փաշինյանին վատություն անելու համար,
գ/ Փաշինյանին վերոհիշյալ մարդիկ խանգարում են, որ նա երկիրը ծաղկեցնի:
Իշխանության կողմնակիցներն ու երկրպագուները նման կարծիքներից ուրախանում են՝ «տեսնո՞ւմ եք, ուրեմն ժողովուրդը մեր սիրելի վարչապետի կողքին է»: Իշխանության հակառակորդներն այդ կարծիքը լսելիս տխրում են՝ «էս ժողովուրդը ազգային արժանապատվության զգացում հեչ չունի»:
Ես գերադասում եմ զերծ մնալ նման հույզերից: Դատելու փոխարեն պետք է փորձել մարդկանց հասկանալ: Այո, կարելի է արձանագրել, որ մարդիկ վատ կրթություն են ստացել, նրանց ուղեղը լվացած է, նրանք չեն կողմնորոշվում ժամանակակից աշխարհում եւ ապրում են մտացածին, վիրտուալ իրականության մեջ: Բայց արձանագրել չի նշանակում դատել, մեղադրել կամ, առավել եւս, ծաղրել: Նրանց այդ առասպելաբանական պատկերացումները բխում են կրթական համակարգի արատներից, ինչպես նաեւ՝ հասարակական մթնոլորտից, հասարակության մեջ գերիշխող արժեքային համակարգից: Իսկ դրանք ոչ 3, ոչ էլ անգամ 30 տարվա խնդիրներ են:
Բայց ես առաջարկում եմ նաեւ չշտապել՝ ամեն քայլափոխին «ժողովուրդ» եւ «ժողովրդավարություն» բառերն օգտագործելիս: Հին Աթենքում դեմոկրատիայի «դեմոսը» ոչ թե տարածքի բոլոր բնակիչներն էին, այլ որոշակի կարգավիճակ՝ կրթական եւ գույքային ցենզ ունեցող մարդիկ: Իհարկե, ժամանակակից աշխարհում անհնար է նման խտրականություն կիրառել՝ բոլոր մարդիկ (ասում են) հավասար են ստեղծված:
Դրանով հանդերձ թույլ տվեք չհամաձայնել «ընտրողը միշտ ճիշտ է», «ժողովուրդը միշտ ճիշտ է», «սպառողը միշտ ճիշտ է» արտահայտությունների հետ: Եվ թույլ տվեք միշտ «ժողովրդի կողքին» չլինել: Եթե «ժողովուրդը» կարծում է, որ Փաշինյանը (Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը կամ որեւէ այլ մահկանացու) հրեշտակ է, ապա ես «ժողովրդի կողքին» չեմ:
Եթե, ըստ «ժողովրդի», ինչ-որ մեկը հրեշ է, ապա դարձյալ՝ թույլ տվեք «ժողովրդի կողքին» չլինել: Եթե «ժողովրդի» կարծիքով, Սպիտակցի Հայկոյի «Yesterday»-ի մեկնությունը համաշխարհային գլուխգործոց է, ապա ոչ մի ուժ ինձ չի ստիպի ասել, որ «ժողովուրդը» ճիշտ է:
․․․Չի կարելի ոչ մեկին վիրավորել կամ պիտակավորել: Բայց իրականությանը, այդ թվում՝ «ժողովրդի» մտավոր մակարդակին, պետք է բաց աչքերով նայել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։