211652_close_icon

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում. բժիշկներն արձանագրել են 16-ամյա տղայի մահը. նա ՌԴ քաղաքացի էր

views-count38635 դիտում article-date 10:47 28-07-2025
Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գխավոր վարչության Սևանի բաժին «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով օգնության է մեկնել Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղ արձանագրել են անչափահաս տղայի կենսաբանական մահը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի համայնքային ոստիկանության հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան Կարեն Ավետիսյանը, ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը և կանչով ժամանած ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, ավագ քննիչ Թովմասյանի գլխավորությամբ: 

Իրավապահները պարզել են, որ մահացածը նշված բնակավայրի բնակիչ, ՌԴ քաղաքացի, 16-ամյա Վ. Մ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով էլ հանկարածամահ է եղել:
 
Արտաքին զննությամբ, ըստ դատաբժշկի, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
 
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր