Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ «ՎԱԶ 21-06»-ը բախվել է «Toyota»-ին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կան վիրավորներ․օպերատիվ են գործել Մասիսի բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Երասխ Մ-2 ճանապարհին՝ Մասիսի վարչական տարածքում, Երասխ գնալիս «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է, 2 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու հերթապահ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Արամ Պետրոսյանն ու Ֆրունզե Հովհաննիսյանը։
Տեղում պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «06»-ը մինչև դաշտում հայտնվելը բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի հետամասին, ինչից հետո կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։ Կողաշրջված «06»-ից մոտ 250մ հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Toyota»-ն։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։