ԵԽ կտրուկ պահանջն Ադրբեջանին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձեւ, որով միանշանակ դատապարտեց Ադրբեջանի գործողությունները: Սա անդրանիկ քայլն է, որով այս խոշոր եվրոպական կառույցը գնահատական է տալիս Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործություններին:
Աներկբա է, որ ԵԽ այս որոշումը նախաբանն է այն գործողությունների, որոնք կիրականացնեն միջազգային կազմակերպությունները՝ հայկական կողմերի դիվանագիտական գործողությունների արդյունքում:
Այդ գործողություններն անհրաժեշտ են ոչ միայն կատարվածին համարժեք գնահատական տալու համար, այլեւ տարածաշրջանում ընթացող ակտիվ գործընթացները միջազգային իրավունքի նորմերի շրջանակ բերելու կարեւոր առաքելությունը կյանքի կոչելու նպատակով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։